ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մեր պատմությունը
Դպրոցի Մասին
1960-ական թվականներին Լենինականում հիմնադրվում է «Անտառավան» բնակելի թաղամասը իր նորակառույցներով, որոնցից մեկն էլ թիվ 11 միջնակարգ դպրոցի շենքն էր:
1965-1966 ուստարվա սեպտեմբերի 1-ին հնչեց նորաբաց դպրոցի առաջին զանգը` ավետելով և՛ դպրոցի բացումը, և՛ ուստարվա սկիզբը: Առաջին տնօրեն է նշանակվում Սերգեյ Վարդանի Մայիլյանը`այն ղեկավարելով մինչև 1980 թվականը:
1980-1986 թ. դպրոցը ղեկավարում է Ռուդիկ Հայրապետյանը: 1986-1989 թթ. դպրոցի ղեկավարությունը ստանձնում է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազ Արտավազդի Հակոբջանյանը:
1989 թվականից մինչև 2005 թվականը դպրոցի ղեկավարումը ստանձնում է Ռուդոլֆ Մնացականի Կարապետյանը: 1992 թվականին նորակառույց մասնաշենքի բացմամբ ազդարարվում է նոր ուսումնական տարվա սկիզբը:
2005 թվականին դպրոցի տնօրեն ընտրվում է Սուսաննա Մնացականի Կարապետյանը` ղեկավարելով հաստատությունը մինչև 2008 թվականը: 2005 թվականին իր գործունեությունն սկսեց աշակերտական խորհուրդը` մինչ օրս ակտիվ մասնակցություն ունենալով ՀԿ-ների կազմակերպած դասընթացներին, բազմաբնույթ միջոցառումներին, քննարկումներին, բանավեճերին: Դպրոցում գործում են երկարօրյա խմբակներ: Թիվ 11 դպրոցն առաջիններից էր, որ արձագանքեց ներառական կրթական ծրագրին: Այսօր արդեն կյանքի կոչված այդ ծրագիրը իրականություն է դարձել: Իրենց գործը հմտորեն կատարում են և հոգեբանը՛ սոցիալական, և՛ հատուկ մանկավարժները: Դպրոցի առաջընթացը կերտելու լուսավոր ուղին մեծապես կախված է բանիմաց մանկավարժների նվիրական, ջանք ու եռանդ չխնայող աշխատանքից:
Դպրոցի մասին
Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցը կրթում ու ձևավորում է պատասխանատու սերունդ:
© 2025 Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց։ Բոլոր իրավունքները պաշտպանված են
