ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մեր պատմությունը

Դպրոցի Մասին

1960-ական թվականներին Լենինականում հիմնադրվում է «Անտառավան» բնակելի թաղամասը իր նորակառույցներով, որոնցից մեկն էլ թիվ 11 միջնակարգ դպրոցի շենքն էր:

1965-1966 ուստարվա սեպտեմբերի 1-ին հնչեց նորաբաց դպրոցի առաջին զանգը` ավետելով և՛ դպրոցի բացումը, և՛ ուստարվա սկիզբը: Առաջին տնօրեն է նշանակվում Սերգեյ Վարդանի Մայիլյանը`այն ղեկավարելով մինչև 1980 թվականը:

1980-1986 թ. դպրոցը ղեկավարում է Ռուդիկ Հայրապետյանը: 1986-1989 թթ. դպրոցի ղեկավարությունը ստանձնում է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազ Արտավազդի Հակոբջանյանը:

1989 թվականից մինչև 2005 թվականը դպրոցի ղեկավարումը ստանձնում է Ռուդոլֆ Մնացականի Կարապետյանը: 1992 թվականին նորակառույց մասնաշենքի բացմամբ ազդարարվում է նոր ուսումնական տարվա սկիզբը:

2005 թվականին դպրոցի տնօրեն ընտրվում է Սուսաննա Մնացականի Կարապետյանը` ղեկավարելով հաստատությունը մինչև 2008 թվականը: 2005 թվականին իր գործունեությունն սկսեց աշակերտական խորհուրդը` մինչ  օրս ակտիվ մասնակցություն ունենալով ՀԿ-ների կազմակերպած դասընթացներին, բազմաբնույթ միջոցառումներին, քննարկումներին, բանավեճերին: Դպրոցում գործում են երկարօրյա խմբակներ: Թիվ 11 դպրոցն առաջիններից էր, որ արձագանքեց ներառական կրթական ծրագրին: Այսօր արդեն կյանքի կոչված այդ ծրագիրը իրականություն է դարձել: Իրենց գործը հմտորեն կատարում են և   հոգեբանը՛ սոցիալական, և՛ հատուկ  մանկավարժները: Դպրոցի առաջընթացը կերտելու լուսավոր ուղին մեծապես կախված է բանիմաց մանկավարժների նվիրական,  ջանք ու եռանդ չխնայող աշխատանքից:

Դպրոցի մասին

Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցը կրթում ու ձևավորում է պատասխանատու սերունդ:

© 2025 Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց։ Բոլոր իրավունքները պաշտպանված են