ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 11 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՄԱՍԻՆ

Բարի գալուստ Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց

Մեր առաքելությունն է պատրաստել կրթության ոլորտի առաջնորդների և նորարարների, ովքեր կփոխեն աշխարհը՝ ընդլայնելով հնարավորություններն ու արդյունքները սովորողների համար ամենուրեք։

Գյումրու Թիվ 11 Հիմնական Դպրոցի Պատմությունը

Հիմնադրվել է 1931 թվականից

 1960-ական թվականներին Լենինականում հիմնադրվում է «Անտառավան» բնակելի թաղամասը իր նորակառույցներով, որոնցից մեկն էլ թիվ 11 միջնակարգ դպրոցի շենքն էր։

 1965-1966 ուստարվա սեպտեմբերի 1-ին հնչեց նորաբաց դպրոցի առաջին զանգը` ավետելով դպրոցի բացումը, և՛ ուստարվա սկիզբը։

 Առաջին տնօրեն է նշանակվում Սերգեյ Վարդանի Մայիլյանը`այն ղեկավարելով մինչև 1980 թվականը։

 1980-1986 թ. դպրոցը ղեկավարում է Ռուդիկ Հայրապետյանը։

 1986-1989 թթ. դպրոցի ղեկավարությունը ստանձնում է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազ Արտավազդի Հակոբջանյանը։

 1989 թվականից մինչև 2005 թվականը դպրոցի ղեկավարումը ստանձնում է Ռուդոլֆ Մնացականի Կարապետյանը։

 1992 թվականին նորակառույց մասնաշենքի բացմամբ ազդարարվում է նոր ուսումնական տարվա սկիզբը։

 2005 թվականին դպրոցի տնօրեն ընտրվում է Սուսաննա Մնացականի Կարապետյանը` ղեկավարելով հաստատությունը մինչև 2008 թվականը։

 2008 թվականին դպրոցի տնօրեն նշանակվեց Հրայր Ռուդոլֆի Կարապետյանը, իսկ 2016 թվականից մինչ օրս դպրոցը ղեկավարում է Արմենուհի Վարդանի Գրիգորյանը։

 

 Իր գոյության տարիների ընթացքում դպրոցը կյանքի ուղեգիր է տվել հազարավոր շրջանավարտների, որոնց մեջ առկա են ակադեմիկոսներ, գիտության ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, դպրոցի տնօրեններ, ձեռներեցներ, ուսուցիչներ, գիտության և մշակույթի գործիչներ։

 

 «Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն առաջիններից էր, որ արձագանքեց «Համընդհանուր ներառում» կրթական ծրագրին։

 

 Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում դպրոցը սերտ համագործակցում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության և Շիրակի «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն»-ի հետ։

 

 Այսօր արդեն դպրոցն իր առաքելությունն է համարում օգնելու և սատարելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին։

 

 Դպրոցի առաջընթացը կերտելու լուսավոր ուղին մեծապես պայմանավորված է բանիմաց մանկավարժների նվիրումից, ջանք ու եռանդ չխնայող աշխատանքից։

 

 Դպրոցում դասավանդում են ինչպես սկսնակ, այնպես էլ վաստակաշատ մանկավարժներ, որոնց մեջ է նաև ՀՀ «Վաստակավոր մանկավարժ»-ի պատվավոր կոչումը ստացած Լուսյա Կարապետյանը։

 

 Դպրոցն արագ արձագանքում է կրթական նոր ծրագրերին։ Այսօր այն ընդգրկված է «Վերապատրաստող» դպրոցների ցանկում։

 

 Ուսուցիչները ակտիվորեն մասնակցում են տարակարգի շնորհմանը։ Հետ չեն մնում նաև կամավոր ատեստավորման գործընթացից,առավել քան 20 ուսուցիչ։

 

 2017-2018 թվականից դպրոցում գործում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիան։ Այստեղ ևս մեր աշակերտները գրանցել են հաղթանակներ՝ 2025թ.-ին «Դիջիկոդ» մրցույթին դպրոցի սան Աշոտ Միրզոյանը հանրապետական փուլում արժանացել է հատուկ մրցանակի։

 

 2021 թվականից դպրոցը ընդգրկվել է Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրում,որի արդյունքում հիմնվել է «Ինտենսիվ այգի»։

 

 2024 թվականի մայիսին «Կանաչ ինովացիոն կենտրոն» ծրագրի շրջանակում դպրոցում բացվեց ևս մեկ դասասենյակ՝ նպաստելով աշակերտների սոցիալականացման զարգացմանը։

 

 Դպրոցը առաջնորդվում է ՀՀ կառավարության 2021 թվականի N136-Ն փետրվարի 4-ի որոշմամբ և ՀՊՉ -ից բխող տարրական և հիմնական ծրագրերով,իսկ բոլոր գործողությունները միտված են ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը։

 

 2024-2025 ուստարվանից կարևորելով ՀՊՉ-ի ներդրմումը և այդ գործընթացին նպաստելու նպատակով դպրոցը դարձավ «Վերապատրաստող» դպրոց,իսկ տնօրեն Ա.Գրիգորյանը և ուսուցիչներից շատերը դարձան մենթորներ։

 

 2025-2026 ուստարում էլ արդեն «Մենթի»/աջակցող/ դպրոց։

 

 Ծրագրերը շատ են,վերջնարդյունքին հասնելու ճանապարհը՝ մեկը՝ անխոնջ աշխատանքը,որի խոսուն արդյունքը աշակերտների տարեցտարի ավելացող թիվն է / այսօր շուրջ 1150 սովորող/։

Մեր սկզբունքը

Գյումրու Թիվ 9 հիմնական դպրոցը իր գործունեությունը կառուցում է գիտելիքի, դաստիարակության և մարդկային արժեքների վրա։ Մեր սկզբունքն է ստեղծել անվտանգ ու զարգացնող կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարող է բացահայտել իր կարողությունները, դառնալ պատասխանատու և հայրենասեր քաղաքացի։

Մեր փիլիսոփայությունը

Մեր փիլիսոփայությունը՝ սովորողակենտրոն կրթություն, արժեքների պահպանում և գիտելիքի միջոցով ապագա կերտում։

Հաջողության բանալին

Հաջողության բանալին՝ աշխատասիրություն, հավատ սեփական ուժերին և շարունակական ուսում։

Ապրիր այնպես, կարծես վաղը մեռնելու ես։ Սովորիր այնպես, կարծես հավերժ ապրելու ես։

Ապրիր ամբողջությամբ, բայց սովորիր առանց սահմանների՝ իմանալով, որ ուսման ճանապարհը անսահման է, իսկ կյանքը՝ ժամանակավոր

 
Ավարտական

Ավարտական փուլը կյանքում խորհրդանշում է նոր սկիզբ՝ պատրաստեք ձեր ճանապարհը դեպի ապագա

Հզոր շրջանավարտներ

Հզոր շրջանավարտները պատրաստ են բացահայտել աշխարհը, ընդունել մարտահրավերները և ստեղծել իրենց սեփական հաջողությունը

«Դպրոցը այն հանդիպման վայրն է, որտեղ քո երազանքների գետը հանդիպում է քո իրականության գետին»

Մտքերի հզորացում, կյանքերի փոփոխություն, ապագայի ձևավորում

Մեր նպատակն է նպաստել ոչ միայն գիտելիքի զարգացմանը, այլև համախմբել մեր աշակերտներին՝ ստեղծելով նրանց համար այնպիսի մի միջավայր, որը խթանում է մտածողության և արժեհամակարգի հզորացումը, կյանքի ուղղված փոփոխությունները և ապագայի հստակ ձևավորումը։

Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց
Որակյալ կրթություն՝ ապագայի համար

Կապ մեզ հետ

Ստացեք Գյումրու Թիվ 11 հիմնական դպրոց վերջին տեղեկություններն ու նորությունները։

© 2026. Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց: Բոլոր իրավունքները պաշտպանված են: